Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Ընտրություններին առաջադրումները մեկնարկեցին. ովքեր և ինչ ձևաչափով են մտնում ընտրապայքարի մեջ

Խորհրդարանական ընտրություններին առաջադրումներն այսօր մեկնարկեցին, բայց մասնակցության հայտ ներկայացրած որևէ քաղաքական ուժ այդպես էլ չշտապեց գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով տանել հենց առաջին օրը:

Այս պահին հունիսի 7-ի խորհրդարանական հերթական ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են 14 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 12 կուսակցություն: Թե մինչև առաջադրումների ավարտը էլ որ ուժերը կհայտարարեն ընտրություններին մասնակցելու մասին, պարզ կդառնա ապրիլի 23-ին, երբ սահմանված ժամկետը լրանա:
2021 թվականի արտահերթ ընտրություններում մոտ 54 տոկոս ձայն ստացած «Քաղաքացիական պայմանագիրը» դարձյալ ընտրապայքարի մեջ կմտնի միայնակ՝ առանց որևէ այլ ուժի հետ դաշինք կազմելու: Ընտրական ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հենց նա էլ հավակնում է երրորդ անգամ ստանձնել երկրի կառավարումը:
Հայաստանի հաջորդ վարչապետ դառնալու հավակնություն ունի եկեղեցուն պաշտպանելուց հետո կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը, բայց նա երկքաղաքացի է. Սահմանադրությամբ ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու չի կարող լինել:

Հանրությանը ոչ հայտնի երկու ուժի հետ ընտրություններին դաշինքով մասնակցելու հայտ ներկայացրած «Ուժեղ Հայաստանը» իշխանության գալու դեպքում մտադիր է փոխել Սահմանադրությունը, որպեսզի Սամվել Կարապետյանը հնարավորություն ստանա դառնալ վարչապետ: Իսկ ընտրական ցուցակը գլխավորում է նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը, որ նախորդ ընտրություններին ավելի քան 21 տոկոս ձայն էր ստացել, այս անգամ էլ նույն ձևաչափով կմասնակցի՝ դաշինքով, բայց մի տարբերությամբ՝ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխարեն Դաշնակցության հետ միասին դաշինքում ներգրավված է Վաղարշապատի ընտրություններում 31 տոկոս ձայն ստացած Սևակ Խաչատրյանի «Առաջ» կուսակցությամբ:
Համապետական վերջին ընտրություններին մոտ չորս տոկոս ձայնով անցողիկ շեմը չհաղթահարած «Բարգաված Հայաստան»-ը կառաջնորդի հենց կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, բայց պնդում է՝ վարչապետ դառնալու ցանկություն չունի, թեկնածուներ կան, մեկի փոխարեն՝ չորսը, որոնց անունները, սակայն Ծառուկյանը համառորեն չի հրապարակում:
Ի դեպ, ընտրություններին մեծամասնություն ստանալու դեպքում քաղաքական ուժը կարող է վարչապետի թեկնածու առաջարկել մարդու, որը նախընտրական ցուցակում ընդգրկված չէ: Այստեղ կարևոր է, որ թեկնածուն վերջին չորս տարում Հայաստանում բնակվող և միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող լինի:
2017-ին և դրանից հետո ևս մեկ՝ 2021-ի խորհրդարանական ընտրություններին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլախավորությամբ մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած Հայ ազգային կոնգրեսը այս ընտրություններին մասնակցելու և հաղթելու մտադրություն ունի կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ՝ առանց որևէ դաշինքի:
Ամիսներ շարունակ ընդդիմադիր 2-3 խոշոր բևեռով ընտրություններին մասնակցելու կարևորությունը ընդգծող Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան»-ը ամենայն հավանականությամբ հենց միայնակ էլ կմասնակցի ընտրություններին: Այս պահին հստակ է, որ վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, մյուս մանրամասները պարզ կդառնան ապրիլի 18-ի կուսակցության համագումարից հետո:
Ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու փորձ արեցին նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ստեղծած «Միասնության թևերն» ու «Հայաքվե»-ն, սակայն ապարդյուն: Անցած շաբաթ հայտարարեցին՝ դադարեցնում են համագործակցությունը: Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցությունը ընտրություններին կգնա միայնակ, վարչապետի հավակնորդն էլ նախկին ՄԻՊ-ն է:
Ընտրապայքարի մեջ է մտնելու նաև Երևանի նախկին քաղաքապետ, տարաձայնությունների պատճառով «Քաղաքացիական պայմանագրից» հեռացած Հայկ Մարությանը՝ իր «Նոր ուժ» կուսակցությամբ: Վարչապետի թեկնածուն էլ հենց Մարությանն է:
Եթե Մարությանի ղեկավարած ուժի դեպքում ընդդիմափոխությունը ծրագիր մինիմումն է, ապա «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտարարում է՝ կուսակցությունը ընդլայնված ցուցակով մտնում է ընտրապայքարի մեջ, որ փոխի ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմությանը: Ինքը կգլխավորի ցուցակը, բայց վարչապետի թեկնածու չեն ունենա:
Դեռ «Եվրաքվե» նախաձեռնությունից Բաբաջանյանի գաղափարակից Արամ Սարգսյանը վարչապետ դառնալու հավակնություն ունի: Նրա ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը միայնակ կմասնակցի՝ Արամ Սարգսյանն էլ կլինի վարչապետի թեկնածուն:

«Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին, որը քննադատում է թե՛ նախկիններին, թե՛ գործող իշխանությանը, մերժել են մյուս արևմտամետները, որոնք աջակցում են Նիկոլ Փաշինյանի հատկապես արտաքին քաղաքականությունը: Այս պայմաններում Խզմալյանը որոշել է միանալ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությանը: Այս ուժին միացնել է նաև իրավապաշտպան Նինա Կարապետյանցի «Նժար» շարժումը, բայց ով է լինելու վարչապետի թեկնածուն դեռ պարզ չէ. «Այս պահին չկա որոշում ու պարտադիր պայման, որ առաջին համարը նաև վարչապետի թեկնածուն է, այդ մասով լրացուցիչ կպարզաբանենք»,- ասաց «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը:
Ընտրություններին կմասնակցի նաև ԴՕԿ կուսակցությունը, թե ինչ ձևաչափով հստակ չէ, բայց այս ուժից ավելի վաղ պնդել են, թե վարչապետի թեկնածուն հենց Վարդան Ղուկասյանն է: Բայց նա ամերիկյան բանտում է:

Ընտրություններին մասնակցելու մասին են հայտարարել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետի նախկին անդամ Վաղարշակ Հարությունյանը՝ «Ռեֆորմիստների» հետ, ինքն էլ վարչապետի թեկնածուն է, նաև «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը, թեկնածուն՝ Գուրգեն Սիմոնյանը:



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net