Գլխավոր դատախազը չի փոխել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը
Գլխավոր դատախազությունը մերժել է մոտ երկու շաբաթ անազատության մեջ գտնվող 18-ամյա պատանուն ազատ արձակել կալանքից:
Դավիթ Մինասյանի փաստաբաններն անցած շաբաթ էին դիմել գլխավոր դատախազին, Աննա Վարդապետյանին խնդրել կիրառել իր բացառիկ լիազորությունն ու վերացնել կալանքը:
Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հսկող դատախազի կողմից միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Փաստաբանը երեկ հրապարակեց բժշկական հետազոտությունների արդյունքը՝ Ծաղկազարդի պատարագին Սուրբ Աննա...