Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


«Հայաստան» դաշինքը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ Նարեկ Կարապետյանը

Ըստ հարցումների, հունիսի 7-ի ընտրություններում ընդդիմադիրներից առաջատար համարվող Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ուժերը այսօր հրապարակեցին ընտրական ցուցակների առաջին երեք տասնյակի անունները:

«Տաշիր գրուպի» սեփականատեր, այժմ տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի ուժը 36 թեկնածուի անուն է բացահայտել: Ցուցակը կգլխավորի նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակով 2021-ի ընտրություններում պատգամավոր դարձած, ապա՝ 1.5 տարի հետո մանդատից հրաժարված փաստաբան Արամ Վարդևանյանն է, երրորդն՝ իրավաբան Գոհար Մելոյանը:

Ցուցակի առաջին տասնյակում է ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը: ՏԻՄ-երի նախկին ու ներկա ղեկավարներն են ընդգրկված՝ Գյումրիի փաստացի ղեկավար, փոխքաղաքապետ, կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունից Ալավերդի համայնքը մի շրջան ղեկավարած Արկադի Թամազյանը: Նա պաշտոնը կորցրեց ՔՊ-ի նախաձեռնած անվստահության արդյունքում:

Ցուցակում է նաև 2.5 տարի բանտում անցկացրած Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որը մեղադրվում է կոռուպցիոն հանցանքի, մասնավորապես համայնքի հողերը հանցավոր եղանակով օտարելու համար: Նա մեղավոր է ճանաչվել, բայց վճիռը ուժի մեջ չի մտել, դեռ բողոքարկվում է: «Ուժեղ Հայաստանում» նաև նրան են անբասիր թեկնածու համարում:

«Մարդիկ կան, որոնք իշխանություն են եղել, բայց ընտրովի պաշտոններում, այսինքն, ժողովրդի կողմից են ընտրված եղել, և եթե անգամ նախկին իշխանություններից տարբեր մարդիկ կան, որոնք աշխատել են ժամանակին, նրանք մաքուր ձեռքեր ունեցող, որևէ վատ արարք պետության, պետականության նկատմամբ չեմ արել: Այս հիմքով է կազմվել ցուցակը», - ասաց թեկնածուներից Դավիթ Ղազինյանը:

Ի՞նչ անունով է Սամվել Կարապետյանի ուժը մասնակցելու ընտրապայքարին. առաջադրումներից հինգ օր առաջ «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ փոխվեց Ընտրական օրենսգիրքը, որը խառնեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժի պլանները:

Թեկնածուներից Դավիթ Ղազինյանը չբացառեց, որ իրենց դաշինքը հենց «Ուժեղ Հայաստան» կոչվի. «Փոփոխությունը կատարված է, մենք հիմա քննարկում ենք, վերջնական տարբերակը կհրապարակենք»:

«Ազատության» հարցին՝ «հնարավո՞ր է, որ «Ուժեղ Հայաստան» կոչվի, և վերանայեք, քանի որ այդ դեպքում հնարավոր է, գրանցում չլինի», Ղազինյանը պատասխանեց. «Չեմ բացառում, բայց թույլ չենք տա, որպեսզի իրենք հիմք ունենան չգրանցելու»:

Սրվում է իշխանություն-ընդդիմություն հռետորաբանությունըԻնչքան մոտենում է ընտրության օրը, այնքան սրվում է իշխանության և ընդդիմության հռետորաբանությունը միմյանց հասցեին:

«Ինձ համար ակնհայտ է, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Վերընտրության ձգտող վարչապետը հիմնականում անդրադառնում է Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Գագիկ Ծառուկյանին: Միլիարդատեր Կարապետյանի մասին այսօր նորից պնդեց. «Պարզ չի՞, որ ձեր նշած անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու, հետևաբար վարչապետ»:

Չնայած ցուցակը Նարեկ Կարապետյանն է ղեկավարում, «Ուժեղ Հայաստանն» այսօր կրկին շեշտել է՝ հաղթելու դեպքում իրենք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին են տեսնում: Խորհրդարանում մեծամասնություն վերցնելու պարագայում մտադիր են փոխել սահմանադրական արգելքը, որով կառավարության անդամը, այդ թվում՝ վարչապետը, պետք է վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի լինի, և նույն այդ ժամանակահատվածում էլ մշտապես բնակված լինի Հայաստանում:

60-ամյա գործարարը մի քանի երկրի քաղաքացիություն ունի:

«Վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ», - ասել է Փաշինյանը:

«Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ», արձագանքել են «Ուժեղ Հայաստանից»:

Վարչապետ Փաշինյանն ասում է՝ երբ Կարապետյանի՝ «բոմժ» դառնալու մասին էր խոսում, ամենևին ունեզրկումը նկատի չուներ: Այսօր վարչապետը կրկին պնդեց, թե Սամվել Կարապետյանը խոստումներ է տվել Հայաստանից դուրս իր ունեցվածքի վրա լծակներ ունեցողներին: Միլիարդատերը ունեցվածքը հիմնականում կուտակել է Ռուսաստանում, բայց վարչապետն այսօր երկրի անուն չտվեց:

«Իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, որովհետև ես խոսում եմ, ասում եմ՝ վախենում եմ, որ այդպես տեղի կունենա, ինչի՞ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որ ձեր նշած անձն այն խոստումները, որ տվել է Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքն իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու ու ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքն իր ձեռքից վերցվելու է: Ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չէի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր», - հայտարարել է Փաշինյանը:

Իսկ Սամվել Կարապետյանը կմասնակցի՞ քարոզարշավին: Իշխանությունը մինչ այս պահը նրա լռությանը տարատեսակ մեկնաբանություններ է տվել. «Ուժեղ տղա, ինտերնետ էլ ունես, հեռախոս էլ, մտի ուղիղ եթեր երկու բառ ասա ժողովրդին, կամ լավ ինքնուրույն չես կարա երկու բառ ասես, էն տեքստը, որը հրապարակել ես, մտի ծերից ծեր կարդա»:

«Մի կողմից իշխանություններն ասում են՝ իրավունք ունի, կարող է, բայց դատախազության պատասխանը դեռևս չունենք, խոսքը վերաբերում է ավելի մանրամասն, թե ինչպես կարող է, ուզում ենք իրենց տված պարզաբանումով առաջնորդվենք, որ հետո խնդիր չառաջանա, որովհետև սրանցից ամեն ինչ սպասելի է: Ասեն՝ իրավունք ունեք, կարող եք, հետո ինչ-որ փոքրիկ նյուանս խախտվի, ասեն՝ խափանման միջոց ենք փոխում», - ասաց Ղազինյանը:

«Հայաստան» խմբակցության ներկայիս կազմի կեսից ավելին ցուցակում չենՌոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը կրկին «Հայաստան» դաշինք անվանումով է մտնում ընտրապայքարի մեջ՝ 2021-ի ցուցակի առաջին նույն՝ Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան ու Աննա Գրիգորյան եռյակով: Գործող խմբակցության կազմի կեսից ավելին ցուցակում չեն, նրանց թվում՝ խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը, երկարամյա պատգամավոր, այժմ ՀՅԴ բյուրոն ղեկավարող Արմեն Ռուստամյանը:

«Գործող պատգամավորներից, որվքեր ներառված չեն, դա տեղի է ունեցել իրենց ցանկությամբ, նպատակահարմար են գտել այս անգամ ցուցակում չլինելու: Հաճախ նաև եթե տեսնում եք մեր ցուցակը, բավականին երիտասարդներ են ներգրավված, տեղ ու ճանապարհ տալով երիտասարդներին, դրանով պայմանավորված», - ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Հայաստանի» շտաբը Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է ղեկավարելու:

Ընդդիմադիր 2 ուժերն էլ դաշինքներով են մասնակցելու ընտրությանը, երկուսն էլ ոչ հարուստ քաղաքական անցյալ ունեցող ուժերի հետ. ուժեղ Հայաստանը՝ «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների, «Հայաստան» դաշինքի առանցքը կազմող դաշնակցությունը՝ «Առաջ» կուսակցության հետ:


Ria.city
Загрузка...

Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net