Եթե Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի՝ մարտերը կդառնան աննախադեպ լայնածավալ․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ներկայությունը Իրանում և տարածաշրջանում կպահպանվի այնքան ժամանակ, մինչև Թեհրանի հետ ձեռք բերվի և լիովին իրականացվի «իրական համաձայնագիր»։
Truth Social-ում նա գրել է, որ ամերիկյան նավերը, ինքնաթիռներն ու զինվորականները կմնան տեղակայված, իսկ հակառակ դեպքում հնարավոր է նոր լայնածավալ ռազմական գործողությունների սկսում։
«Եթե որևէ պատճառով համաձայնություն ձեռք չբերվի, թեև դրա հավանականությունը շատ փոքր է, ապա կսկսվի ավելի մասշտաբային և ավելի հզոր գնդակոծություն, քան երբևէ»,- նշել է Թրամփը։
Նա նաև ընդգծել է, որ, իր խոսքով, վաղուց կա ընդհանուր համաձայնություն, ըստ որի՝ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, իսկ Հորմուզի նեղուցը պետք է լինի բաց և անվտանգ։
Թրամփը հավելել է, որ ամերիկացի զինվորականները ներկայում վերազինվում և հանգստանում են՝ սպասելով «հաջորդ փուլին»։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, և առաջիկայում նախատեսվում են բանակցություններ Պակիստանում։
The post Եթե Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի՝ մարտերը կդառնան աննախադեպ լայնածավալ․ Թրամփ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.