Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան. հայտնի է Ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող եռյակը. Factor.am
Քիչ առաջ Երևանի Ալեքսանդր հյուրանոցում տեղի է ունեցել Ուժեղ Հայաստան կուսակցության համագումարը, որտեղ որոշվել է ընտրական ցուցակը։Եռյակում են Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը և Գոհար Մելոյանը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանից, սակայն, նա դեռ մեր զանգին չի պատասխանել։ Իսկ Արամ Վարդևանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ թեման չի մեկնաբանում, կխոսի վաղը։ Այսպիսով` ստացվում է կուսակցության վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է, ոչ թե Սամվել Կարապետյանը։ Նա, ի դեպ, ՀՀ-ում առաջադրվելու իրավունք չունի, օրենսդրական արգելանք կա` այլ երկրների քաղաքացի լինելու հանգամանքով։
The post Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան. հայտնի է Ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող եռյակը. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.