Ամբողջ իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքներն անընդունելի են․ Հռոմի Պապ
ԱՄՆ-ի վերջնագրից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ը անընդունելի է գնահատել Իրանի ամբողջ ժողովրդին ուղղված սպառնալիքները։
«Այսօր, ինչպես բոլորս գիտենք, հնչել են սպառնալիքներ ամբողջ իրանական ժողովրդի հասցեին։ Սա բացարձակապես անընդունելի է։ Այստեղ, իհարկե, կան նաև միջազգային իրավունքի խնդիրներ, սակայն առավել կարևոր է բարոյական կողմը, որը վերաբերում է ողջ ժողովրդի բարօրությանը»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել էր. «Մի ամբողջ քաղաքակրթություն կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում և երբեք չվերականգնվել։ Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, սակայն դա կարող է իրականություն դառնալ»։
Թեհրանը, իր հերթին, հայտարարել է, որ վճռական պատասխան կտա, եթե Վաշինգտոնը իրականացնի իր հնչեցրած սպառնալիքները։
The post Ամբողջ իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքներն անընդունելի են․ Հռոմի Պապ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.