Իրանը մեկ գիշերվա ընթացքում կարող է ոչնչացվել. Թրամփ
Իրանը մեկ գիշերվա ընթացքում կարող է ոչնչացվել, և այդ գիշերը կարող է հենց վաղը լինել,- այսօր լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ կարծում է՝ Իրանի ժողովուրդը պետք է ապստամբի երկրի կառավարության դեմ, եթե հայտարարվի հրադադար։
Իրանի պետական լրատվական IRNA գործակալությունն այսօր փոխանցեց, որ «Իրանը մերժել է հրադադարի առաջարկը և ընդգծել է պատերազմի անժամկետ դադարեցման անհրաժեշտությունը»:
Նույն աղբյուրի փոխանցմամբ 10 կետից բաղկացած Իրանի պատասխանը ամերիկյան...