Դավիթ Մինասյանը «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է. փաստաբան
Դավիթ Մինասյանն այս պահին «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է: Այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Դավիթ Մինասյանը «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկների հսկողության տակ է: Թույլ է, պառկած է, հետազոտությունները շարունակվում են»,- ասաց նա:
Ըստ փաստաբանի՝ Դավիթ Մինասյանը երեկոյան գանգատներ է ունեցել: Առավոտյան տեղեկացել են, որ նա տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ, բայց տեղում նրա վիճակը վատացել է, ուշագնաց է եղել, որից հետո տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ, ապա՝ «Նաիրի» ԲԿ:
Փաստաբանը նաև նշեց, որ Դավիթ Մինասյանի ախտորոշումները հրապարակման ենթակա չեն, իսկ առողջական խնդիրների մասին բարձրաձայնվել է նախապես:
«Մենք իրազեկել ենք, որ Դավիթ Մինասյանն ունի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են անազատության հետ՝ Կառավարության որոշմամբ սահմանված: Հիվանդություններ կան, որոնք ընթացքում են վատացել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը և՛ դեղորայքային, և՛ սննդային ալերգիա ունի:
The post Դավիթ Մինասյանը «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է. փաստաբան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.