Ադրբեջանով ռուսական հացահատիկի նոր խմբաքանակ է առաքվել Հայաստան.APA
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան է ուղարկվել ռուսական հացահատիկով բեռնված ևս հինգ երկաթուղային վագոն։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ բեռը այսօր մեկնել է Բաքվի երկաթուղային կայարանից։
Գործակալության տվյալներով՝ այս խմբաքանակով տեղափոխվող հացահատիկի ծավալը կազմում է 349 տոննա։ Բեռնափոխադրումն իրականացվում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Նշվում է նաև, որ մինչ այժմ նույն երթուղով Ռուսաստանից Հայաստան է մատակարարվել ավելի քան 23 հազար տոննա ցորեն, շուրջ 1000 տոննա պարարտանյութ և մոտ 68 տոննա հնդկաձավար։
The post Ադրբեջանով ռուսական հացահատիկի նոր խմբաքանակ է առաքվել Հայաստան.APA first appeared on MediaLab Newsroom-Laboratory.