Կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվել է հիվանդանոց.փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ երիտասարդը վատացել է մինչև քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը։
«Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց»։
Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Դավիթ Մինասյանին կալանավորել երկու ամսով՝ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի շրջանակում։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել պատարագի ընթացքում՝ վարչապետի ներկայությամբ։
The post Կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվել է հիվանդանոց.փաստաբան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.