Պուտինն ու Փաշինյանն առանձին հանդիպում կունենան. Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավելյալ մանրամասներ է ներկայացրել այսօր նախատեսված հայ-ռուսական բանակցությունների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ պաշտոնական բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումը կշարունակեն առանձնազրույցի ձևաչափով՝ աշխատանքային նախաճաշի ընթացքում։
Պեսկովը նաև հաստատել է, որ բանակցությունները նախատեսված են անցկացնել նույն օրը։
The post Պուտինն ու Փաշինյանն առանձին հանդիպում կունենան. Պեսկով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.