Թրամփն ու Ռուբիոն սպառնացել են, որ ԱՄՆ-ն դուրս կգա ՆԱՏՕ-ից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից՝ պատճառաբանելով, որ դաշինքը բավարար աջակցություն չի ցուցաբերում ԱՄՆ-ին և չի կրում համաչափ պատասխանատվություն։ Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Իրանում պատերազմի ավարտից հետո։ Նրա խոսքով՝ այս հարցով վերջնական որոշումը կմնա նախագահի վրա, և Թրամփը «պետք է ընդունի այդ որոշումը»։
Դոնալդ Թրամփը, իր հերթին, The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է, որ «ուրախ է» Ռուբիոյի հայտարարություններից։ Նա նաև նշել է, որ երբեք «չի ենթարկվել ՆԱՏՕ-ի ազդեցությանը» և կրկին դաշինքը բնութագրել է որպես «թղթե վագր»։
The post Թրամփն ու Ռուբիոն սպառնացել են, որ ԱՄՆ-ն դուրս կգա ՆԱՏՕ-ից first appeared on MediaLab Newsroom-Laboratory.