Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի օդային տարածք Իրանից արձակված բալիստիկ հրթիռի չեզոքացման մասին։
Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռը խոցվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։
«Բալիստիկ զինամթերքը, որը, ըստ տվյալների, արձակվել էր Իրանից և մտել Թուրքիայի օդային տարածք, չեզոքացվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցներով», – ասված է հաղորդագրությունում։
Թուրքական կողմը նաև ընդգծել է, որ վճռականորեն և առանց վարանելու ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը երկրի տարածքի և օդային տարածքի նկատմամբ ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ։
Բացի այդ, նշվում է, որ Թուրքիան ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին՝ առաջնահերթություն տալով ազգային անվտանգությանը։
The post Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.