Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց քրեական վարույթ է նախաձեռնվել. Քննչական կոմիտե
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): 3 անձ ձերբակալվել է:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես եկեղեցուց դուրս գալու ընթացքում տղամարդը փորձել է հարվածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
The post Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց քրեական վարույթ է նախաձեռնվել. Քննչական կոմիտե first appeared on MediaLab Newsroom-Laboratory.