NYT․ ԱՄՆ հատուկջոկատայինները հասել են Մերձավոր Արևելք՝ Թրամփին լրացուցիչ տարբերակներ տալու համար
The New York Times-ը երեկ հոդված է հրապարակել այն մասին, որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերից մի քանի հարյուր զինծառայող արդեն հասել է Մերձավոր Արևելք՝ նախագահ Դոնալդ Թրամփին և ամերիկյան բանակին Իրանի հետ պատերազմի պայմաններում հավելյալ տարբերակներ տալու համար։
Թերթը, հղում անելով ամերիկացի երկու անանուն պաշտոնյայի, գրում է, որ հատուկջոկատայիններին առայժմ կոնկրետ առաջադրանք չի տրվել։ Նրանք միանալու են տարածաշրջան ուղարկվող հազարավոր ծովային հետևակայիններին և էլիտար դեսանտայիններին՝ համալրելով...