Իսրայելը պնդում է՝ Լիբանանում սպանված լրագրողները «Հեզբոլա»-ի զինյալներ էին
Իսրայելի բանակը հայտարարել է, որ անցած շաբաթավերջին Լիբանանում սպանված լրագրողները եղել են «Հեզբոլա»-ի զինյալ՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։
Լիբանանի Ջեզզին քաղաքում սպանվել էին երեք լրագրողներ՝ Ալի Շոեյբը՝ «Ալ-Մանար» հեռուստաալիքից, Ֆաթիմա Ֆթունին՝ «Ալ-Մայադին» ալիքից, ինչպես նաև Ֆթունիի եղբայրը՝ օպերատոր Մոհամմադ Ֆթունին։
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Շոեյբը և Մոհամմադ Ֆթունին «գործել են «Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպության կազմում՝ լրագրողի անվան տակ»։ Բանակը, այդուհանդերձ,...