Երևանի Սուրբ Աննա եկեղեցուց ձերբակալվել են վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդը և երկու այլ անձ
Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից երեք քաղաքացի է բերման ենթարկվել: Նրանցից մեկը այն նույն երիտասարդն է, ում հետ մոտ 2 ժամ առաջ միջադեպ էր գրանցվել վարչապետի ներկայությամբ: Մյուս երկուսի ինքնությունը հայտնի չէ:
ՆԳՆ ոստիկանության խոսնակ Նարեկ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց երկու անձի ձերբակալվելը:
«Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի», - փոխանցեց...