Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «վերցնել Իրանի նավթը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար «վերցնել Իրանի նավթը», բայց միաժամանակ վստահեցրել է, թե Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները «չափազանց լավ» են ընթանում, և ինքը «գրեթե վստահ է», որ կկնքվի խաղաղության համաձայնություն։ Սպիտակ տան ղեկավարը այս հայտարարություններն արել է Financial Times-ին տված հարցազրույցում և դրանից հետո՝ Air Force One-ում լրագրողների հետ զրույցում։
Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ Իրանի հետ շփումները ընթանում են ինչպես ուղիղ, այնպես...