Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Միքայել Մարգարյանի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել. Factor.am
Երեկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի մասով ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել և քրեական վարույթ նախաձեռնվել։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից.
«ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել:
Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը): Կատարվում է նախաքննություն»։
The post Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Միքայել Մարգարյանի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.