ՄԱԿ-ի ԱԽ-ն Իրանի հարցով փակ խորհրդակցություն է նշանակել. AP
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի հարցով փակ խորհրդակցություն է նշանակել, հայտնում է Associated Press-ը:
ՄԱԿ-ի երկու դիվանագետներ, անանուն մնալու պայմանով, հայտնել են, որ Ռուսաստանը խնդրել է հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների վերաբերյալ։
Նիստը նշանակել է Միացյալ Նահանգները, որը նախագահում է Անվտանգության խորհրդում։