Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Այս քվեարկությամբ նաև ի դերև եղան հեղափոխության բոլոր արժեքները. Սուրենյանցը՝ Վարդանյանի ՍԴ դատավոր ընտրվելու մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, իշխանական արդեն նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը այսօր խորհրդարանի քվեարկությամբ ընտրվեց ՍԴ դատավոր՝ փոխարինելով Հրայր Թովմասյանին: Մի շարք ՀԿ-ներ հորդորել էին իշխող ուժին չկրկնել այն, ինչի համար այս իշխանությունը քննադատում էր Սերժ Սարգսյանի իշխանությանը: Ինչպե՞ս եք գնահատում Վարդանյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու հանգամանքը:

– Այստեղ կա քաղաքական չարագուշակ սիմվոլիզմ, որ հենց Հրայր Թովմասյանին է փոխարինում Վլադիմիր Վարդանյանը, չնայած տեղի ունեցավ այդ փոխարինումը, բայց, փաստորեն, քաղաքական բարքերն ու մշակույթը մնացին նույնը: Այս քվեարկությամբ նաև ի դերև եղան հեղափոխության բոլոր արժեքները: Հրայր Թովմասյանը մեղադրվում էր, քանի որ նա քաղաքական թիմի անդամ է, ու չնայած նրան, որ պահվել էին ձևական կողմերը, այսինքն՝ Թովմասյանը հրաժարվել էր կուսակցական պատկանելիությունից և այլն, միևնույն է, խիստ ասոցացված էր քաղաքական թիմի կամ իշխանության հետ: 

Այդ մեղադրանքները ժամանակին լրիվ արդար էին, որովհետև ինչպես դասականն էր ժամանակին ասում, թղթով ամեն ինչ կարող է նորմալ լինել, բայց դա չի վերացնում անաչառության կասկածը: Նույնը նաև Վլադիմիր Վարդանյանի պարագայում է. նա ՔՊ-ի շատ ակտիվ գործիչ էր, շատ սուր ելույթներ էր ունենում, ի տարբերություն շատ ՔՊ-ականների՝ իրեն կոռեկտության սահմաններում է պահել, բայց, ամեն դեպքում, դժվար է նրան սահմանազատել այն քաղաքական թիմից, որն այսօր այդպես միահամուռ նրան ուղարկեց ՍԴ: Ավելին ասեմ, ես վստահաբար միտում եմ տեսնում, որ Նիկոլ Փաշինյանին քաղաքականացված կադր էր պետք ՍԴ-ում, որպեսզի առաջիկայում, երբ հայ-ադրբեջանական հնարավոր փաստաթղթերը գնան ՍԴ, ևս մեկ կողմ ձայնով էլ ավելացնի թիվը: 

– Չնայած ձեր ասածներին՝ ՔՊ-ականներն ասում են, թե չի կարող խոսք լինել կողմնակալության մասին: 

– Նրանց այդ պնդումները միանշանակ կեղծ են, որևէ մեկը չի կասկածում, որ Վլադիմիր Վարդանյանը մասնագիտական որակներ ունի, որ ՍԴ-ում աշխատելու փորձ էլ ունի, բայց գլխավոր խնդիրը քաղաքական սուբյեկտիվ կողմն է, որ նա, ըստ էության, նույնանում է կոնկրետ կուսակցության հետ: Մարդը մեկ օրում, եթե նույնիսկ որևէ կուսակցությունից դուրս գա, չի նշանակում, որ դառնում է անկախ, ու իրենց բոլոր փաստարկները, որ հնչեցրել են Հրայր Թովմասյանի ընտրության կապակցությամբ, շատ օբյեկտիվ են ու իրենց ակտուալությունը պահպանում են: 

-Պարո՛ն Սուրենյանց, արդյոք տեսնո՞ւմ եք նմանություններ նախկինում մերժված քաղաքական գործելակերպերի և ներկայիս քայլերի միջև։

– Ցավոք սրտի, հաստատվել է այն քաղաքագիտական թեզը, որը գնալով դառնում է հասարակության ավելի շատ խմբերի սեփականությունը, որ Հայաստանում իրականում հեղափոխություն տեղի չի ունեցել, կամ եթե ընդունենք, որ եղել է իսկապես համաժողովրդական ընդվզում, ապա հարթակի գլխավոր գործիչը անցած 8 տարվա ընթացքում հետևողականորեն խաբել է այս ժողովրդին, որն իրեն ուսերի վրա բերեց իշխանության: 

Դուք շատ մեղմ արտահայտվեցիք, որովհետև իրականում հիմա բաներ կան, որ տեղի են ունենում, նույն կարգի ցինիզմով տեղի չէին ունենում նախահեղափոխական Հայաստանում, օրինակ՝ քաղաքական կոռուպցիայի դրսևորում հանդիսացող պարգևավճարները, օրինակ՝ այն, որ ընտրություններից առաջ ամբողջ թիմով ժողովրդին շանտաժի են ենթարկում պատերազմի սպառնալիքով: Սովորաբար դա անում է թշնամական պետությունը՝ զիջում կորզելու նպատակով, օրինակ՝ Ալիևը դա պարբերաբար արել է մեր ժողովրդի հանդեպ, բայց որ սեփական ժողովրդին իշխանությունը սպառնա պատերազմով՝ վերարտադրվելու նպատակով, դա իսկապես ցինիզմի գագաթնակետն է: 

– Չնայած ակտիվ քննադատություններին, արձանագրումներին, իշխանությունը կրկին պատրաստվում է պարգևավճարներ տալ պատգամավորներին, բարձրացնում են ՍԴ նախագահի, փոխնախագահի ու դատավորների աշխատավարձերը՝ ըստ ստաժի: Այսինքն՝ ձեր որակած այդ քաղաքական կոռուպցիան իշխանությունը շարունակում է, սա ինչի՞ մասին է խոսում:

– Սա պրոցես է, որը քաղաքագիտության մեջ բնութագրվում է՝ վերջնական խզում հասարակությունից, նման բաների վերջը, որպես կանոն, լինում են ֆորսմաժորային ցնցումները կամ հեղափոխությունները, այսինքն՝ իշխանությունը կորցնում է իրականության զգացումը, կորցնում է կապը հասարակության հետ, կորցնում է հաշվետվողականության ու պատասխանատվության սկզբունքները: 

Եթե իրենք նույնիսկ ամեն գնով փորձեն ընտրություններով վերարտադրվել, ապա նրանք որպես իշխանություն այնքան հակասոցիալական են դարձել, որ նրանց մայրամուտը շատ մոտ է՝ դա կլինի ընտրությունների միջոցով, հետընտրական ցնցումների, թե որոշ ժամանակ անց այլ ձևով: Հնարավոր չէ այս կարգի օտարանալ հասարակությունից, այս կարգի հակասոցիալական իշխանություն լինել ու կարողանալ երկար գոյատևել: 

– Իշխանությունը չի՞ գիտակցում այդ խզումը, ինչպես դուք եք ասում, թե՞ միտումնավոր է գնում դրան:

– Չի գիտակցում այդ խզումը՝ մեկ, երկրորդը՝ գուցե այլընտրանք էլ չունի, որովհետև ինքը կերպով կոլաբորանտ իշխանություն է, այսինքն՝ օտարի օրակարգ սպասարկող, գուցե իրենք համարել են, որ հաշվետու չեն մեր ժողովրդի առաջ, այլ՝ իրենց արտաքին հովանավորների: Այս պարագայում էլ՝ կա՛մ պետությունդ մի օր ոչնչանում է այս ճանապարհով, կա՛մ հասարակությունդ ընդվզում է, հանգուցալուծումների շատ մեծ հնարավորություն չկա: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Այս քվեարկությամբ նաև ի դերև եղան հեղափոխության բոլոր արժեքները. Սուրենյանցը՝ Վարդանյանի ՍԴ դատավոր ընտրվելու մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net