1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. դատախազություն
Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Նախաձեռնվել է վարույթ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով` Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի հատկանիշներով, որը միացել է նախորդ քրեական վարույթին: Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին Դատախազությունից:
The post 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. դատախազություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.