Համաներում չի նախատեսվում․ շեշտը դրված է պատժից վաղաժամկետ ազատման վրա. Սրբուհի Գալյան
«Հաճախ հարց է բարձրացվում՝ համաներում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ», – այս մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանըը։
Նա հավելել է, որ «մենք ավելի շատ շեշտադրում ենք անհատական մոտեցումները, որպեսզի վստահ լինենք, որ հասարակություն վերադարձող անձը ավելի մեծ պոտենցիալ ունի՝ վերաինտեգրման և վերսոցիալականացման ճանապարհը ավելի հարթ է անցել»։ Գալյանը նաև մանրամասնել է, որ այդ պատճառով էլ «կատարելագործում ենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը»։
Նրա խոսքով՝ 2025 թվականին պատժից պայմանական ազատվել է 170 անձ, ինչը 32-ով ավելին է, քան 2024-ի նույն ժամանակահատվածում։
«Այս տարի արդեն 40 անձ ազատվել է պատժից, և եթե նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ համեմատենք, ապա 15 անձով ավելի շատ են», – նշել է նախարարը։
The post Համաներում չի նախատեսվում․ շեշտը դրված է պատժից վաղաժամկետ ազատման վրա. Սրբուհի Գալյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.