ԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում են. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի սպառնալիքները երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ որակել է որպես հուսահատության դրսևորում։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։
«Իրանը քարտեզի վրայից ջնջելու պատրանքը ցույց է տալիս հուսահատություն՝ պատմություն կերտող ազգի կամքի առջև։ Սպառնալիքներն ու ահաբեկումը միայն ամրացնում են մեր միասնությունը», – գրել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանը հավելել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացառությամբ նրանց, ովքեր ոտնձգություն են կատարում Իրանի նկատմամբ։
«Մենք զառանցագին սպառնալիքներին վճռականորեն դիմակայում ենք մարտադաշտում», – նշել է նա։
The post ԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում են. Փեզեշքիան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.