Հայաստանը Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Հայաստանը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ են՝ լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, հովտային և նախալեռնային գոտիներիում՝ անձրևի տեսքով։
Այս ցիկլոնը Հայաստանի վրա կպտտվի մարտի ողջ երրրոդ տասնօրյակի ընթացքում՝ ժամանակ առ ժամանակ ապահովելով տեղումներ, առանձին հատվածներում կորոտան նաև գարնան առաջին ամպրոպները։
Առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում»,- ասել է նա։
The post Հայաստանը Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.