Ձեր 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտին. Փաշինյանը` լրագրողներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարել է, որ լրագրողների մեծ մասը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կքվեարկի իրենց օգտին՝ արձագանքելով ճնշումների վերաբերյալ հարցին։
«Ձեր 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտին»,-պատասխանելով լրագրողներին ահաբեկելու և ճնշումների ենթարկելու մասին հարցին՝ կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Գիտե՞ք՝ ինչու, որովհետև դուք ինձնից լավ գիտեք, որ հակառակ պարագայում, այսօրվա ընտրանքի իշխանություններից որևէ մեկի պայմաններում, ձեզ այս նույն գործունեության համար սպառնում է առնվազն հաշմանդամություն, դուք դա ինձնից լավ գիտեք:
Դուք չեք կարող ուղղակի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր օգտին չքվեարկել, որովհետև, հակառակ դեպքում, դուք մինիմում մնալու եք անգործ, մաքսիմում՝ ձեզ սպառնում է հաշմանդամություն, գուցե թեթև, եթե շարունակեք օգտվել ձեր խոսքի ազատության իրավունքից, ինչպես հիմա եք օգտվում»,-հայտարարել է Փաշինյանը:
The post Ձեր 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտին. Փաշինյանը` լրագրողներին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.