Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է. Սրբուհի Գալյան
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մշակած տեքստն արդեն պատրաստ է, սակայն դրա հրապարակման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։ Այս մասին արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը նախ կքննարկվի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և կուսակցության վարչությունում, որից հետո կորոշվի դրա հրապարակման հարցը։
Գալյանը նշել է, որ կառավարման պառլամենտական մոդելը չի փոխվելու, սակայն առաջարկվում են փոփոխություններ՝ իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունն ուժեղացնելու համար։ Նախատեսվում է նաև ընդլայնել մարդու իրավունքների պաշտպանությունը, ներդնել երդվյալների ինստիտուտի հնարավորություն և փոփոխություններ կատարել դատական ու դատախազական համակարգերում։
The post Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է. Սրբուհի Գալյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.