Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


«Արցախ» բառի գինը. ինչո՞ւ հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը

Երբ «Արցախ» բառը կարող է պաշտոն արժենալ, դա մեկ տնօրենի հեռացման հարց չէ, այլ պատմական իրողության և հիշողության ձևախեղման փորձ։ Հազարավոր զոհերի, բռնի տեղահանվածների, հայրենիք կորցրածների հիշողությունը քաղաքական պատեհությամբ լռեցնելն անհնար է։ Իսկ երբ գիտությունը դառնում է քաղաքականության ենթական, սուտը սկսում է ձևավորել և վերահսկել իրականությունը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։

Այսպիսով, Հայաստանի կարևորագույն գիտական և հիշողության հաստատություններից մեկում տեղի ունեցած այս փոփոխության քաղաքական պատճառները այլևս չեն թաքցվում։ Տնօրենի հեռացման իրական գինը, ըստ էության, Արցախի հիշատակումն էր։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարել է, որ հենց ինքն է խնդրել Գզոյանին գրել հրաժարականի դիմում։

«Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»,- ասել է վարչապետը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք թանգարանի տնօրենը հեռացվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու համա՞ր։

Վարչապետի խոսքով՝ օտարերկրյա պաշտոնյային արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելը հակասել է կառավարության վարած արտաքին քաղաքականությանը։

Սակայն հենց այստեղ էլ առաջանում է մեկ այլ հարց. մտածո՞ւմ էր արդյոք նույն մարդը՝ վարչապետը, Արցախում ապրող մարդկանց կյանքը չվտանգելու մասին, երբ տարիներ առաջ Ստեփանակերտում հայտարարում էր «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այդ հայտարարությունը հնչում էր ոչ թե շարքային քաղաքացու կամ հետազոտողի կողմից, այլ երկրի ղեկավարի՝ ամենաբարձր քաղաքական դիրքից։ Այն ժամանակ այդ ձևակերպումը ներկայացվում էր որպես քաղաքական ուղերձ, որը պետք է ամրապնդեր պետական դիրքորոշումը։ Այսօր սակայն նույն քաղաքական գործիչը հայտարարում է, թե Արցախի մասին խոսելը կարող է հակասել արտաքին քաղաքականությանը։ 

Այստեղ առաջանում է սկզբունքային հակասություն․ արդյո՞ք արտաքին քաղաքականությունը պետք է սահմանափակի գիտական և ակադեմիական դիսկուրսը, հատկապես այնպիսի թեմաների շուրջ, որոնք վերաբերում են պատմությանը, հիշողությանը և ցեղասպանության ուսումնասիրությանը։

Քաղաքական հայտարարություններն ու գիտական ուսումնասիրությունները տարբեր հարթություններում են գործում։ Երբ երկրի ղեկավարը հանդես է գալիս սուր կամ սիմվոլիկ հայտարարություններով, դրանք անխուսափելիորեն ընկալվում են որպես պետական քաղաքականության մաս և կարող են ունենալ դիվանագիտական հետևանքներ։ Սակայն գիտական հետազոտությունը գործում է այլ տրամաբանությամբ։ Այն հիմնվում է փաստերի, աղբյուրների և պատմագիտական մեթոդների վրա և չի կարող ենթարկվել քաղաքական կոնյունկտուրային կամ տվյալ պահին գործող արտաքին քաղաքական հաշվարկներին։

Հետևաբար դժվար է ընդունել այն մոտեցումը, ըստ որի՝ պատմական կամ գիտական քննարկումը կարող է դիտարկվել որպես արտաքին քաղաքականության խնդիր։ Եթե քաղաքական հայտարարությունները կարող են լինել սադրիչ կամ խորհրդանշական՝ պայմանավորված տվյալ պահի քաղաքական նպատակներով կամ պատեհությամբ, ապա գիտական ուսումնասիրությունը հենց այն դաշտն է, որտեղ հարցերը պետք է քննարկվեն առանց քաղաքական սահմանափակումների։

Հակառակ դեպքում ստեղծվում է վտանգավոր նախադեպ, երբ պատմությունը և գիտությունը սկսում են կարգավորվել ոչ թե ակադեմիական չափանիշներով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ։

Իսկ երբ խոսքը վերաբերում է Արցախին և այնտեղից բռնի տեղահանված հայերի հիշողությանը, այդ սահմանափակումն առավել զգայուն է դառնում, քանի որ պատմական իրադարձությունների ուսումնասիրությունն ու դրանց մասին խոսելը ոչ միայն ակադեմիական հարց են, այլ նաև հիշողության, ինքնության և արդարության հետ կապված խնդիր։ Այդ թեման քաղաքական հայտարարությունների մակարդակից տեղափոխել գիտական լռության դաշտ՝ նշանակում է ոչ թե պաշտպանել արտաքին քաղաքականությունը, այլ վտանգել պատմական հիշողության շարունակականությունը։

Ստեղծված իրավիճակում առաջանում է նաև մեկ այլ կարևոր՝ իրավական և ինստիտուցիոնալ հարց․ արդյոք վարչապետը իրավասո՞ւ է պահանջելու, որ գիտական հիմնարկի տնօրենը հրաժարական ներկայացնի։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գործում է որպես հիմնադրամ, որի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է։ Ըստ այդ կառավարման մոդելի՝ տնօրենի նշանակումն ու ազատումը պետք է իրականացվեն հենց այդ կառույցի որոշմամբ՝ սահմանված իրավական ընթացակարգերի շրջանակում։ Այսինքն՝ իրավական առումով տնօրենի պաշտոնավարման հարցը պետք է որոշվի ոչ թե քաղաքական հայտարարություններով, այլ հիմնադրամի կառավարման մեխանիզմներով՝ ապահովելով հաստատության ինստիտուցիոնալ ինքնավարությունը։

Սակայն վարչապետի հրապարակային հայտարարությունը փաստացի ցույց է տալիս այլ պատկեր։ Երբ երկրի ղեկավարն ուղղակիորեն հայտարարում է, որ տնօրենը պետք է հեռանա, դա գործնականում նշանակում է, որ որոշումը արդեն կայացվել է քաղաքական մակարդակում, իսկ կառավարման մարմինները հայտնվում են այդ որոշումը պարզապես ձևակերպելու կամ օրինականացնելու դերում։ Այս իրավիճակը ոչ միայն իրավական հարց է առաջացնում, այլ նաև բացահայտում է ավելի խորքային խնդիր՝ գիտական հաստատությունների կախվածությունը քաղաքական իշխանությունից։

Հայաստանում գիտական հաստատությունների մեծ մասը ֆինանսավորվում է պետական միջոցներով, և այդ հանգամանքը հաճախ ձևավորում է ոչ միայն ֆինանսական, այլ նաև կառավարչական և գաղափարական կախվածություն։ Երբ գիտական կառույցի ղեկավարի ճակատագիրը կարող է որոշվել քաղաքական հայտարարությամբ, ապա ակամայից ձևավորվում է ինքնագրաքննության միջավայր։ Գիտական հանրությունը սկսում է հաշվի առնել ոչ միայն գիտական ճշգրտության կամ ակադեմիական ազատության չափանիշները, այլ նաև քաղաքական զգայունությունը և իշխանության սպասելիքները։

Այդպիսի պայմաններում գիտությունը աստիճանաբար կորցնում է իր ինքնավարությունը։ Հետազոտողները կարող են խուսափել որոշ թեմաներից, մեղմել ձևակերպումները կամ սահմանափակել քննարկումները՝ քաղաքական պատնեշների չբախվելու համար։ Ի հետևանք՝ գիտական դաշտը սկսում է գործել ոչ թե ազատ մտքի և քննադատական մտածողության սկզբունքներով, այլ զգուշավորության և կախվածության տրամաբանությամբ։

Հատկապես վտանգավոր է, երբ այս գործընթացը տեղի է ունենում այնպիսի հաստատության շուրջ, ինչպիսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է։ Այդպիսի կառույցները պետք է լինեն ոչ միայն գիտական, այլև հիշողության պահպանման կենտրոններ, որտեղ պատմական իրադարձությունները ուսումնասիրվում են առանց քաղաքական միջամտության։ Երբ այդպիսի հաստատությունների գործունեությունը սկսում է ընկալվել արտաքին քաղաքականության կամ քաղաքական նպատակահարմարության շրջանակում, վտանգվում է ոչ միայն գիտական անկախությունը, այլ նաև ազգային հիշողության ինստիտուցիոնալ պաշտպանությունը։

Զարուհի Հովհաննիսյան

MediaLab.am

The post «Արցախ» բառի գինը. ինչո՞ւ հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net