Փաշինյանը նոր առաջարկ է անում Ադրբեջանին. «Ազատություն»
Հայաստանը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ավտոմոբիլյանի կապը,- այս մասին այսօր Եվրոպական խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Մեր այս առաջարկը նպատակ չունի որևէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները: Եվ ես սա ասում եմ պաշտոնապես»,- ընդգծեց Փաշինյանը, շարունակելով.
«Մենք այս առաջարկն անում ենք, որովհետև ինքներս ենք մի փոքր այլընտրանքային տարբերակներով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց: Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի և հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը: Երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի: Ինչպես տեսնում եք, Հայաստանի և Ադրբեջանի սպասումներն այս առումով չեն հակասում իրար»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը։
The post Փաշինյանը նոր առաջարկ է անում Ադրբեջանին. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.