Ռուսական կողմը լայնածավալ հարված է հասցրել Ուկրաինային. կան վիրավորներ
Ռուսական զորքերը անցած գիշեր լայնածավալ հարված են հասցրել Ուկրաինային։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Կիևում երեք մարդ վիրավորվել է։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է Դարնիցկիի շրջանում գտնվող ոչ բնակելի շենքին։ Մեկ այլ հասցեում ԱԹՍ բեկորների ընկելու հետևանքով հրդեհ է բռնկվել 26 հարկանի բնակելի շենքի տանիքում։
Սումիի շրջանը ևս ենթարկվել է հարձակման: Ուկրաինայի Ազգային ոստիկանության տվյալներով՝ հարձակումների հետևանքով...