Թրամփը հետ է կանգնում որոշ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու ծրագրից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանգնում որոշ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու ծրագրից: Այս մասին Truth Social-ում գրառում է կատարել Թրամփը:
Նշելով, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, Թրամփը գրել է, որ ձևավորել են Գրենլանդիայի և, ըստ էության, ամբողջ Արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակը։
«Այս լուծումը, եթե այն իրագործվի, հիանալի լուծում կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար։...