Թրամփը կրկին սպառնացել է ԵՄ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր սպառնալիքը՝ մաքսատուրքեր սահմանել Եվրամիության ութ երկրների նկատմամբ, որոնք զորքեր են ուղարկել Գրենլանդիա և հանդես են եկել դանիական կղզու նկատմամբ ԱՄՆ վերահսկողության դեմ։ Այդ մասին նա հայտարարել է NBC News-ին տված հարցազրույցում։
Լրագրողի հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք իրագործել մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը, Թրամփը պատասխանել է. «Այո, 100 տոկոսով»։
Թրամփը նաև նշել է, որ Եվրոպան պետք է կենտրոնանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմի վրա, այլ ոչ թե Գրենլանդիայի հարցի։
ԱՄՆ նախագահին հարց է ուղղվել նաև՝ նախատեսվո՞ւմ է արդյոք ուժի կիրառմամբ վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ, ինչին նա պատասխանել է. «Առանց մեկնաբանության»։
Թրամփը սպառնացել է փետրվարի 1-ից 10 տոկոս մաքսատուրք սահմանել Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Նրա խոսքով՝ այդ մաքսատուրքերը նախատեսվում է հունիսի 1-ից բարձրացնել մինչև 25 տոկոս՝ մինչև Դանիայի հետ Գրենլանդիան գնելու վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը։
The post Թրամփը կրկին սպառնացել է ԵՄ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.