«Պինակա» հրթիռների առաջին խմբաքանակը Հնդկաստանից ճանապարհվեց դեպի Հայաստան. HBL
Կառավարվող «Պինակա» հրթիռների առաջին խմբաքանակը` Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի կողմից՝ արտադրող Solar Defence and Aerospace Limited (SDAL) ընկերության Նագպուրի գործարանից հանդիսավոր կերպով ճանապարհվեց Հայաստան:Այս մասին գրում է The Hindu Business Line-ը։
Ավելի վաղ Հայաստանը ստորագրել էր շուրջ 2 000 կրոր ռուփիի (մոտավորապես 240 մլն ԱՄՆ դոլար) պայմանագիր՝ չորս «Պինակա» մարտկոցների ձեռքբերման համար, որը ներառում էր բազմափող հրթիռային համակարգերի համար նախատեսված կառավարվող հրթիռների և այլ պաշտպանական սարքավորումների արտահանումը։ Հրթիռային արձակման համակարգերի մատակարարումները սկսվել էին 2023 թվականի հուլիսին և ավարտվել 2024 թվականի նոյեմբերին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարվող հրթիռների պատրաստ լինելու հետ մեկտեղ SDAL-ը դրանք կուղարկի Հայաստան։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության քարտուղար Ռ․Կ․ Սինգհը և SDAL-ի բարձրաստիճան ղեկավարությունը։
Կառավարվող «Պինակա» հրթիռների ներգրավումը Հնդկաստանի բանակում նախատեսվում է առաջիկա օրերին։
Ռաջնաթ Սինգհը նաև բացեց Solar Defence and Aerospace Limited-ի (SDAL) ժամանակակից միջին տրամաչափի զինամթերքի արտադրական գործարանը Նագպուրում, որը կառավարության նախաձեռնության արդյունք է՝ մասնավոր ոլորտը ներգրավելու և ներմուծումից կախվածությունը նվազեցնելու նպատակով։
The post «Պինակա» հրթիռների առաջին խմբաքանակը Հնդկաստանից ճանապարհվեց դեպի Հայաստան. HBL first appeared on MediaLab Newsroom-Laboratory.