Եվրոպական զինվորականները ժամանել են Գրենլանդիա՝ կղզու պաշտպանության առաքելությամբ
Եվրոպական զինվորականները ժամանել են Գրենլանդիա՝ կղզու պաշտպանությանն ուղղված նախապատրաստական աշխատանքների համար։ Ինչպես հաղորդում է Bild-ը, առաջինը այնտեղ տեղակայվել են Ֆրանսիայի և Դանիայի զինված ուժերի ստորաբաժանումները։
Գերմանական բանակում ավելի վաղ հայտարարել էին, որ հունվարի 15-ին Գրենլանդիա պետք է ժամանի 13 գերմանացի զինվորականներից բաղկացած խումբ՝ «տարածաշրջանում Դանիայի անվտանգության ապահովմանը ռազմական մասնակցության հնարավորությունները ուսումնասիրելու» նպատակով։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսսոնը հայտնել է, որ առաքելությանը մասնակցում են նաև շվեդական բանակի «մի քանի սպա»։
CNN-ի տվյալներով՝ գործողությանը միացել է նաև Նորվեգիան։ Politico պորտալը, հղում անելով եվրոպացի դիվանագետի, գրում է, որ առաքելությանը մասնակցում են նաև Կանադայի և Նիդեռլանդների ներկայացուցիչներ։
Danmarks Radio-ի տեղեկությամբ՝ Կոպենհագենն արդեն կղզի է տեղափոխել լրացուցիչ ռազմական տեխնիկա և առաջապահ ստորաբաժանում։
The post Եվրոպական զինվորականները ժամանել են Գրենլանդիա՝ կղզու պաշտպանության առաքելությամբ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.