Վարչապետն ու փոխվարչապետները 2025թ. ստացել են 51.6 մլն դրամ պարգևավճար. «Հետք»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել:Այս մասին հայտնում է «Հետք»-ը:
Վարչապետի աշխատակազմի աշխատողները (թիվն ամեն տարի փոփոխվում է, միջինը` 491 մարդ), վարչապետն ու երկու փոխվարչապետները 2021-2025 թվականներին ստացել են ընդհանուր 2 մլրդ 835 մլն 550 հազ. դրամ պարգևատրում և պարգևավճար: «Հետքը» գրավոր հարցմամբ Կառավարությունից ստացել է վարչապետի աշխատակազմի, վարչապետի եւ փոխվարչապետների 2021-2025թթ. ստացած պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվություն:
Ավելին՝ սկզբնաղբյուրում
The post Վարչապետն ու փոխվարչապետները 2025թ. ստացել են 51.6 մլն դրամ պարգևավճար. «Հետք» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.