Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Ադրբեջանով բեռների տեղափոխումը դեպի Հայաստան 907-րդ բանաձևը կասեցնելու նպատակով է. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, շուտով Հայաստանում կլինի Ադրբեջանի տարածքով մեր երկիր ներկրվող հացահատիկի երկրորդ խմբաքանակը, ինչպես նաև ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերքը: Ադրբեջանի ղեկավարն օրերս իր ասուլիսի ընթացքում այս իրողությունն ու ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված 907 բանաձևը, ըստ էության, փոխկապակցեց իրար հետ: Ի՞նչ կապ ունեն այդ երկուսը միմյանց հետ:

– 1992-ին ընդունված այդ բանաձևը, որը կոչվում է Ազատության աջակցության ակտ, Կոնգրեսի ընդունած դրույթ է, որը վերաբերել է կոնկրետ Ադրբեջանին, հատուկ շեշտում եմ, որովհետև մինչև հիմա Ադրբեջանը շահարկում է, թե այդ բանաձևն ուղղված է կողմերին, բայց, կրկնում եմ, դա վերաբերում է միայն Ադրբեջանին: Բանաձևով արգելվում է ԱՄՆ կառավարության կողմից ուղղակի պետական օգնության տրամադրումը՝ հատկապես զինտեխնիկայի տեսքով Ադրբեջանին, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի նկատմամբ շրջափակումն ու ԼՂ-ի դեմ ուժի կիրառումը: 

2001 թվականից սկսած արդեն ԱՄՆ նախագահներն ամեն տարի կասեցրել են 907-րդ բանաձևի կիրառումը, որովհետև Կոնգրեսը թույլատրել է դա անել և կիրառել միայն անհրաժեշտության դեպքում, ու ինչ-որ տեղ Ադրբեջանը ստացել է որոշակի օգնություն, մենք չգիտենք՝ կոնկրետ սպառազինության տեսքով օգնություն ստացե՞լ է, թե՞ ոչ, բայց ֆինանսական աջակցություն ստացել է: 

Այս բանաձևը հետաքրքրական է նաև այն առումով, որ ԱՄՆ օրենսդրության մեջ սա բացառիկ դեպք է, երբ սահմանափակումը մեկ պետության դեմ է կիրառվել: Հիմա արդեն կա որոշում պաշտոնապես չեղարկելու այդ բանաձևը, բայց չեղարկման մասին պաշտոնապես ուժի մեջ մտած որոշում չկա, ու ստացվում է, որ ԱՄՆ նախագահները, Թրամփը ևս բացառություն չէ, ամեն տարի օգտագործելու են այդ բանաձևի ժամանակավորապես կասեցման իրավունքը, այսինքն՝ նախագահի որոշմամբ օրենքը սառեցվում է, իսկ թե վերջնականապես կչեղարկվի՞ այդ բանաձևը, թե՞ ոչ, դժվար է ասել: 

Փաստ է, որ այդ բանաձևը բավականին ուժեղ լծակ է մեզ համար եղել ու հիմա էլ իրավաբանական տեսանկյունից ուժի մեջ է, բայց գործնականում կասեցված է՝ նախագահի ամենամյա որոշումներով: Եթե հանկարծ բանաձևի ավարտական կասեցման որոշում կայացվի, դա կնշանակի, որ ԱՄՆ-ն ուղիղ կարող է ոչ միայն ֆինանսական, այլ նաև ռազմաստրատեգիական պայմանագրեր կնքել Ադրբեջանի հետ, սպառազինություն մատակարարել ու նաև դաշնակցային հարաբերություններում փոխգործակցություն կիրառել, իսկ այդ ժամանակ մեզ համար շատ ծանր հետևանքներ կարող են լինել: 

Ադրբեջանի գերնպատակը ԱՄՆ-ից մշտապես եղել է 907 բանաձևի բացառումը, ու քանի որ իր ասուլիսում նա անդրադառնում է սրան, պարզ է, որ Ադրբեջանի տարածքով բեռների տեղափոխման թույլտվությունը դեպի Հայաստան արվում է այդ բանաձևը կասեցնելու նպատակով: Ադրբեջանի սպասելիքը ԱՄՆ-ից դա է, այսպիսով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ այլևս չկա շրջափակում, հետևաբար չկա նաև այդ բանաձևի անհրաժեշտությունը: Այս ամենի ֆոնին էլ Հայաստանի իշխանությունները մեզ կերակրում են խաղաղությամբ, փոխարենը՝ Ադրբեջանը փորձում է հասնել 907 բանաձևի կասեցմանն ու զինվել: 

– Այդ ասուլիսում Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել էր նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին ու ասել, որ «Բոլոր հարցերը լուծվել են այնպես, ինչպես մենք էինք ցանկանում»: Այս հայտարարությունը ինչպե՞ս կգնահատեք այն համատեքստում, երբ Հայաստանի իշխանությունը պնդում է, թե խաղաղության գործընթացը չի ընթանում միակողմանի զիջումներով, որ այն հիմնված է փոխզիջումների վրա:

– Նախ նշեմ, որ Ալիևի վերջին հայտարարություններում նկատելի է հռետորաբանության նվազեցում, ինչն ուղիղ պայմանավորում եմ Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններով, որովհետև նրանց ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը: Ադրբեջանից բազմիցս են հայտարարել, որ կոնֆլիկտը հանգուցալուծվել է որպես այդպիսին, բայց բացառապես Ադրբեջանի պահանջատիրական սկզբունքային դիրքորոշումների համատեքստում Հայաստանի համաձայնության արդյունքում: Այսինքն՝ այստեղ միակողմանի պահանջների իրականացում է բացառապես: 

Ադրբեջանը ձգտում է խաղաղության իմիտացիայի արդյունքում ցուցադրել, որ արդեն գոյություն ունեն խաղաղ համակեցության պայմաններ, բենզին երկրորդ խմբաքանակի ներկրումն է լինելու, հետևաբար այս ամենը խոսում է այն մասին, որ առաջիկա ամիսներին՝ հատկապես մայիս-հունիսին, լարվածություններ՝ հատկապես սահմանային չեն լինելու, ավելի քան վստահ եմ: 

– Ստացվում է, որ տնտեսական այս արտահանումները նպատակ ունեն միջազգային հանրությանը ցույց տալ, որ խաղաղությունը գործնականում իրականությո՞ւն է դառնում:

– Խաղաղության իմիտացիայի ցուցադրություն է, այլ ոչ թե՝ խաղաղության: Ադրբեջանական կողմը միջազգային հանրությանը այսպիսի ձևակերպումներով փորձում է ցույց տալ, թե Հայաստանին իրենք ձեռք են մեկնում, օգնում են, անգամ սահմանների փակ լինելու պայմաններում Հայաստանին բենզին են մատակարարում և այլն: 

Ալիևը որքան էլ այսպես կոչված մարդասիրական դրսևորումներ ցուցաբերի, այնուամենայնիվ, շատ վտանգավոր թեզ է առաջ քաշել, որի մասին շատ քչերն են խոսում: Նա նշել է, որ շուտով «Ղարաբաղը, Արևելյան Զանգեզուրն ու Նախիջևանը մեկ տարածքային հանգույց-կապ են ունենալու», իսկ սա նրանց քաղաքական ծրագրերի հիմնասյուներից է, որոնք փաստացի ի կատար են ածվում, որովհետև նա ակնարկեց, որ նախագահ Թրամփի հովանու ներքո բացվող ճանապարհը լինելու է անխոչընդոտ՝ առանց որևէ սահմանափակումների, հատուկ ընդգծեց դա: Ինչը ենթադրում է, որ որքան էլ դա ունենա այլ անվանում, միևնույն է, իր բովանդակությամբ դա հենց իրենց ասած «Զանգեզուրի միջանցքն» է: 

– Պարո՛ն Կարապետյան, նա նաև ողջունում է Փաշինյանի «իրական Հայաստան» գաղափարախոսությունը՝ նշելով. «Կա իրական Հայաստան՝ իր սահմաններով, և մինչև մենք չճանաչենք, դրանք գոյություն չունեն»։ Սա միջազգային իրավունքին հակասո՞ւմ է:

– Միջազգային իրավունքի վերաբերյալ այսօր ամենալավ պատասխանը տվել է Թրամփը, որ միջազգային իրավունք գոյություն չունի: Եթե գերտերության ղեկավարը նման հեգնանքով է խոսում այդ մասին, ու առաջնորդվում են «ուժն է ծնում իրավունք» սկզբունքով, ապա պատկերացրեք, թե Ադրբեջանն ինչ քաղաքականություն է որդեգրել, մանավանդ երբ ունի ռազմական առավելություն, պարզ է, որ իր բոլոր առավելապաշտական նկրտումներն ի կատար է ածում: Նրան այս պահին ուղղակի պետք չեն տարածաշրջանում տեկտոնական շարժեր, ինչ-որ խնդիրներ, պետք է ցույց տա, թե ամեն բան հանգուցալուծվել է, իսկ պատճառն արդեն ասացի: 

Նրանք իրենց նպատակներից չեն հրաժարվում, թեև այս պահին չեն խոսում այդ մասին, բայց երբ հարմար ժամանակը գա, նա խոսելու է: Ալիևը երբեք չի ասել, թե ի՛նչ տարածքով է ճանաչում Հայաստանը, եթե Հայաստանն ասում է 29800 քառակուսի կիլոմետր է, ապա Ադրբեջանի նախագահը երբեք չի ասել, որ ինքը ճանաչում է այդ տարածքը, նրանք անգամ Բաթումի պայմանագրով նախատեսված 12 հազար քառակուսի կիլոմետրր չեն դիտարկում, նրանք դիտարկում են, որ տարածաշրջանում ընդհանրապես Հայաստան անունով պետություն չպետք է գոյություն ունենա, ու իրենք Թուրքիայի հետ պետք է ունենան բնական սահման, որը պետք է լինի Ախուրյան գետը:

Քրիստինե Աղաբեկյան

The post Ադրբեջանով բեռների տեղափոխումը դեպի Հայաստան 907-րդ բանաձևը կասեցնելու նպատակով է. Դավիթ Կարապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net