«Tutu»-ի տվյալներով՝ Հայաստանը ներառվել է ռուսաստանցիների համար ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների թվում
Ռուսական «Tutu» զբոսաշրջային հարթակի տվյալների համաձայն՝ 2026 թվականին Հայաստանը ներառվել է այն երկրների շարքում, որոնք համարվել են ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի և միաժամանակ մատչելի արտաքին ուղղությունները։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հետազոտության համաձայն՝ երկու անձի մեկշաբաթյա հանգիստը Հայաստանում միջինում կարժենա շուրջ 107 հազար ռուբլի (մոտ 480–535 հազար դրամ)։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ամենամատչելի և պահանջված ուղղությունների շարքում են նաև Բելառուսը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, ինչպես նաև Վրաստանը, Թուրքիան և Չինաստանը, որտեղ զբոսաշրջային հետաքրքրության աճը մասնակիորեն կապվում է վիզային սահմանափակումների մեղմացման հետ։
«Մերձավոր արտասահմանյան երկրները շարունակում են մնալ ամենանախընտրելի և հասանելի ուղղությունները ռուս զբոսաշրջիկների համար»,-նշել է «Tutu»-ի ավիառևտրի զարգացման փոխտնօրեն Արտյոմ Կուզմինը՝ ընդգծելով, որ նման ուղևորությունների դեպքում մեկ շաբաթը բավարար է ինչպես զբոսաշրջային տպավորությունների, այնպես էլ առողջարանային և մշակութային հանգստի համար։
The post «Tutu»-ի տվյալներով՝ Հայաստանը ներառվել է ռուսաստանցիների համար ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների թվում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.