Տեմրյուկի նավահանգստում նավթի պահեստարաններ են հրդեհվել
Անցած գիշեր պայթյուններ են եղել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկ քաղաքի նավահանգստում։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ ուկրաինական ԱԹՍ-ներն են հարվածել։
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնում է, որ դրոնների հարվածների հետևանքով նավթամթերքի երկու պահեստարաններում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։
Տեմրյուկի նավահանգստի վրա դրոնային հարձակում գրանցվել էր նաև դեկտեմբերի 5-ին։ Այդ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել էր, որ հարվածը հասցրել են Ուկրաինայի...