Լեհաստանը 2026-ից չի ճանաչի Ռուսաստանի քաղաքացիների ոչ կենսաչափական անձնագրերը
Լեհաստանը 2026 թվականի ապրիլի 1-ից կդադարեցնի Ռուսաստանի քաղաքացիների հինգ տարի գործող ոչ կենսաչափական անձնագրերի ճանաչումը։ Այդ մասին տեղեկացվում է Եվրահանձնաժողովի կայքում։
Հունվարի 1-ից Լեհաստան մուտք գործելը կարգելվի նաև Ռուսաստանի դիվանագիտական և ծառայողական ոչ կենսաչափական անձնագրեր ունեցողներին։
Նախկինում Ռուսաստանի քաղաքացիների համար ոչ կենսաչափական անձնագրերով մուտքը արգելել էին Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Ֆրանսիան, Չեխիան և Էստոնիան։ 2026 թվականի հունվարի 1-ից այդ...