Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Խոշոր հաշվով, խաղաղության գործընթացի իմիտացիայի հետ գործ ունենք, այս պահին Թուրքիային պետք է այդ իմիտացիան. Հրանտ Միքայելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը

– Պարո՛ն Միքայելյան, Թուրքիայի նախագահն օրերս հայտարարել է, որ «տարիներ շարունակ խաղաղությանը կարոտ մնացած Հարավային Կովկասն այսօր պատմական ժամանակաշրջան է ապրում։ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելուն հիմա շատ ավելի մոտ են, քան երբևէ»: Իրական հիմքեր կա՞ն այս հայտարարության համար, թե՞ սա դիվանագիտական հերթական հայտարարությունն է Էրդողանի կողմից:

– Այս հայտարարությունը կարելի է որակել որպես վերբալ ինտերվենցիա, կամ ինչպես դուք որակեցիք՝ դիվանագիտական հայտարարություն: Արդեն հինգ տարի՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են նույն թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, իսկ այս համատեքստում պետք է ցույց տան ինչ-որ առաջընթաց գոնե խոսքի մակարդակում: 

2025-ի ընթացքում մի քանի քայլ ձեռնարկվել են. կարող ենք հիշել մարտի սկզբին Հաջիևի հայտարարությունը, որ խաղաղության պայմանագիրն արդեն ամփոփել են, «Թրամփի ուղու» մասին հայտարարությունը և անասնակերի տարանցումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան: Թվարկածս երեք քայլն էլ որևէ առարկայական բան չեն փոխել, բայց ցույց են տվել առաջընթացի առկայություն: Այսպիսով, այս տրամաբանության մեջ էլ ես դիտարկում եմ այս հայտարարությունը:

Եթե անցյալից դեպի ապագա նայենք, ապա մի քանի խնդիր կա. նախ մենք տեսնում ենք, որ Փաշինյանի զիջումների քաղաքականությունը որոշակի ամփոփման է հասնում, որը հետևյալն է. մեծ հաշվով, Թուրքիայի ու Ադրբեջանի ուզածը եղել է Մեղրու միջանցքը, որին իրենք բավականին մոտ են ու պատրաստ են գոնե մասամբ նվազեցնել Հայաստանի նկատմամբ ճնշումը: Փաշինյանը հարցը հիմա դրել է հետևյալ կերպ, որ միջանցքի ուղղությամբ աշխատանքները սկսվելու են ընտրություններից հետո, այսինքն՝ 2026-ի երկրորդ կեսին, իսկ սա նշանակում է, իր հերթին, որ միջանցքի բացումը կապված է Փաշինյանի վերընտրվելու հետ, ու հիմա այն արտաքին խաղացողները, որոնք ուզում են, որ այդ միջանցքը բացվի, նաև պետք է աջակցեն Փաշինյանին: Այսպիսով, Փաշինյանը ներքաղաքական այս գործոնը դարձնում է արտաքին գործնական և հակառակը: 

Մյուս կողմից՝ Թուրքիան ու Ադրբեջանը փորձելու են էլի լրացուցիչ առաջընթաց ցույց տալ, օրինակ՝ սահմանի մասնակի բացումով, կարելի է դիտարկել դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, իսկ այդ հնարավորությունը դիտարկվում է մինչև ընտրություններ, ու այլ փոքր քայլեր, որոնք ցույց են տալու, թե իբր առաջընթաց կա: Նաև պետք է հաշվի առնենք, որ այս քաղաքականության դիմաց ամեն անգամ նոր-նոր զիջումներ են արվում, օրինակ՝ պետական կնիքներից հանվեց Արարատի պատկերը և այլն, այսինքն՝ մենք տեսնում ենք կարևոր զիջումներ Հայաստանի կողմից այն բանի դիմաց, որ Թուրքիան միայն հայտարարություններ անի: 

Այսպիսով, մենք խոշոր հաշվով խաղաղության գործընթացի իմիտացիայի հետ գործ ունենք, բայց այս պահի դրությամբ Թուրքիային պետք է այդ իմիտացիան՝ նախ որպեսզի աջակցի Փաշինյանի խաղաղության օրակարգին, այդ թվում նաև՝ ներքաղաքականորեն, երկրորդ՝ որպեսզի Արևմուտքի կողմից այն հարցերը, որոնք տրվում են բանակցությունների ընթացքում, թե ինչու առաջընթաց չկա, այս հայտարարություններով դա ցույց տա: 

– Բայց անգամ Փաշինյանի վերընտրվելուց, ինչպես ասացիք՝ Մեղրու միջանցքի գործարկումից հետո Ադրբեջանը կնքելո՞ւ է այդ պայմանագիրը, թե՞ ոչ:

– Ինձ համար դա շատ հարցական է, որովհետև եթե մենք իրականում դիտարկենք խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը նաև ուրիշ պայմաններ է դրել, օրինակ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, այսպիսով՝ տեսնում ենք, որ Ադրբեջանն ամեն գնով փորձում է դնել այնպիսի պայմաններ, որպեսզի Փաշինյանը չկարողանա կատարել, իսկ կատարման պարագայում էլ արդեն ուրիշ իրավիճակ է ստեղծվում, որովհետև եթե դու գրում ես Սահմանադրություն քո թշնամու համար, ապա դա նշանակում է, որ դու դառնում ես կլիենտ պետություն: Եթե Հայաստանն ամբողջությամբ ենթարկվի, գուցե ինչ-որ առաջընթաց լինի, բայց հարցը դրվում է այսպես՝ անընդունելի զիջումներ Հայաստանի կողմից, իսկ դրա դիմաց ինչ-որ աննշան առաջընթաց այս գործընթացի մեջ: 

Պայմանագրի ստորագրումը ես չեմ բացառում, չնայած քիչ հավանական եմ համարում, բայց այն, որ խաղաղությունը հաստատվի, պայմանագրից զատ, ընդհանրապես դրա հավանականությունը չեմ դիտարկում, որովհետև Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը ոչ մի օր չի դադարել. շարունակում են հայկական հուշարձանների ոչնչացումը, ռազմական ճնշումը Հայաստանի նկատմամբ, պատերազմի փաստարկը շարունակում են բանակցություններում կիրառել, ակտիվորեն զարգացնում են իրենց ռազմական ներուժը, Ադրբեջանը փակվում է արտաքին աշխարհից, շարունակում են դատել Արցախի առաջնորդներին ու պլյուս սահմանը չեն բացում: 

Իսկ այդ անասնակերի անցկացումը իբր տարանցման տրամադրում, սա ոնց որ սայլի հինգերորդ անիվ լինի, այսինքն՝ եթե բեռը դուրս է գալիս Ղազախստանից, գնում է Ռուսաստանով, մտնում է Ադրբեջան ու հետո մտնում է Վրաստան, նոր հասնում Հայաստան, ապա սա, ըստ էության, ոչ մի բան է: Եթե բեռը Ադրբեջանից դուրս գա ու Նախիջևանով մտնի, ապա այդ պարագայում կարող ենք դիտարկել, թե դա Հայաստանին պե՞տք է, թե՞ չէ, իսկ այս դեպքում մենք արդյունք չունենք: 

Ամփոփելով ասեմ՝ քանի դեռ պանթյուրքիզմը շարունակում է Ադրբեջանի ու Թուրքիայի արտաքին քաղաքական դոկտրինը մնալ, հնարավոր չէ Հայաստանի հետ բովանդակային խաղաղություն պատկերացնել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Խոշոր հաշվով, խաղաղության գործընթացի իմիտացիայի հետ գործ ունենք, այս պահին Թուրքիային պետք է այդ իմիտացիան. Հրանտ Միքայելյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.


Ria.city
Загрузка...

Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net