Վանաձորի ավագանին 4 տարվա փակուղուց դուրս բերելու ևս մեկ քայլ. արդյո՞ք կհաջողվի
Վանաձորի ավագանին արգելանքից ազատելու ևս մեկ քայլ. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի հայցերի պատճառով էր ի սկզբանե կիրառվել արգելանքը, դիմել է դատարան և «խնդրել կայացնել լրացուցիչ վճիռ, որով անդրադարձ կկատարվի հայցի ապահովմանը՝ արգելանքին»։
«Հարկադիր կատարողը պատճառաբանում էր, որ միայն հայցի ապահովումը կիրառած դատարանը կարող է վերացնել այն։ Հաշվի առնելով, որ Վարչական դատարանը վճռով չի անդրադարձել հայցի ապահովման միջոցին, իսկ վեճի մյուս կողմերը կարող են ձգձգել դատական պրոցեսը՝ ՀՀ...