Ո՞ւր է գնում Հայաստանը. Լոռու և Տավուշի մարզերում այս հարցը բազմաթիվ պատասխաններ ունի
Ո՞ւր է գնում Հայաստանը վերջին արյունալի պատերազմներից, Արցախի անկումից ու խաղաղության նախաստորագրված պայմանագրից հետո։ Լոռու և Տավուշի մարզերում այս մեկ հարցը բազմաթիվ պատասխաններ ունի։ Ծայրահեղ անհուսությունից մինչև կառավարության նկատմամբ անվերապահ վստահություն:
Հայրենիքի ապագայի շուրջ կարծիքներն այնքան տարբեր են, որ երբեմն թվում է տարբեր երկրների մասին են խոսում մարդիկ։
Լոռու մարզկենտրոնում տարեց կանայք՝ Ջուլետան ու Զալվարդը, պարզ պահանջներ ունեն՝ ջահելների համար աշխատատեղ, մեծերի համար...