Աշխարհահռչակ ջութակահարի համերգը՝ մոմի լույսով, «Արշակ 2-րդ»-ը՝ տապալված. Կենտրոնը հոսանքազրկված էր
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը, որ Հայաստան էր բերել հյուրեր նաև արտասահմանից, անցած ուրբաթ սկսվեց մոմի լույսով: Երևանի կենտրոնը հոսանքազրկվել էր համերգից մեկուկես ժամ առաջ:
«Այդ օրվան մենք շատ էինք նախապատրաստվել ու բացումը արեց մեր հռչակավոր ու բոլորիս կողմից շատ սիրված ջութակահար Սերգեյ Խաչատրյանը», - Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի խոսնակ Աստղիկ Դալլաքյանը:
Հանրահայտ ջութակահարը ելույթ էր ունենում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական 100-րդ շրջանի բացման...