Սիրիայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 5-ին
Սիրիայում նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան առաջիկա հոկտեմբերի 5-ին, հայտնում է SANA պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը:
Շաբաթներ առաջ կառույցը հայտարարել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ երկրի երեք նահանգներում քվեարկությունն անորոշ ժամանակով կհետաձգվի։ Առայժմ հստակ չէ՝ երեք նահանգները՝ Սուեյդան, ալ-Հասաքան և Ռաքքան ևս կմասնակցեն առաջիկա...