Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը Մոսկվայում է
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար ու երկրի փոխնախագահ Մոհամադ Էսլամին ժամանել է Մոսկվա, որտեղ կանցկացնի բանակցություններ, հայտնում է Իրանի դեսպանությունը Մոսկվայում։
Դեսպանությունը հրապարակել է պաշտոնյայի ժամանման լուսանկարներ, նշելով, որ նա ժամանել է՝ «Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների և բանակցությունների, ինչպես նաև Ատոմային էներգիայի շաբաթվա միջոցառումներին մասնակցելու համար»։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ էր քվեարկել Իրանի դեմ պատժամիջոցները...