Մեղադրող դատախազը միջնորդեց ութ տարվա ազատազրկման դատապարտել Անդրեյ Ռազգիլդեևին
Մեղադրող դատախազը միջնորդեց ութ տարվա ազատազրկման դատապարտել գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրյալ ռուս զինծառայողին:
«Անդրեյ Ռազգիլդեևին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործությունը կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով», - նշեց դատախազը:
Այս հոդվածով առավելագույն պատիժը 10 տարի ազատազրկումն է: Պատժի կրման սկիզբը հաշվելու են Անդրեյ Ռազգիլդեևին արգելանքի վերցնելու օրվանից՝ 2018 թվականի դեկտեմբերից: Այսինքն, եթե...