Հայաստանի վարչապետի օդանավը Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և վերադարձել
Հայաստանի վարչապետի օդանավը օգոստոսի 30–ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և սեպտեմբերի լույս 6-ի գիշերը վերադարձել Հայաստան, հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար եւ ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի...