Միրզոյանը զրուցել է Լավրովի, Արաղչիի, Կալլասի, Բարոյի հետ, շնորհակալություն հայտնել
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Իրանի իր պաշտոնակիցների՝ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի ու Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
ԱԳՆ-ից հաղորդում են, որ Միրզոյանը առանձին հեռախոսազրույցների ժամանակ նրանց ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները:
Նա...