Ռուբիոն ամերիկացի դիվանագետներին կարգադրել է այլևս գնահատականներ չտալ այլ պետությունների ընտրություններին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի դիվանագետներին կարգադրել է այլևս գնահատականներ չտալ օտարերկրյա պետություններում անցկացվող ընտրություններին, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ներքին գրությունը, որին ծանոթացել է լրատվամիջոցը։
Reuters-ը նշում է՝ գրության բովանդակությունն էականորեն տարբերվում է Վաշինգտոնի ավանդական մոտեցումից՝ խթանելու ազատ և արդար ընտրությունները արտասահմանում։
Հուլիսի 17-ի Պետդեպարտամենտի ներքին հեռագրով ԱՄՆ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին...