Ռուսական կողմը հարձակվել է Ուկրաինայի մի քանի քաղաքների վրա. կան զոհեր
Անցած գիշեր ռուսական բանակը անօդաչու սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների վրա։
Հարձակման մեջ օգտագործվել է 26 թևավոր հրթիռ և 597 անօդաչու սարք, որոնց կեսից ավելին «Շահեդ»-ներ էին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ չեզոքացվել է ավելի քան 20 հրթիռ և անօդաչու սարքերի մեծ մասը։
Հատկապես ծանր հարված է ստացել երկրի արևմուտքում գտնվող Չեռնիվցին, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, կա չորս վիրավոր, հայտնել է շրջանային վարչակազմի...